Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Հրդեհներ շինություններում

Մեծ շինություններում բռնկված հրդեհը շատ արագ կարող է տարածվել։ Եթե բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել, և դուք համոզված չեք, որ կարող եք կրակմարիչով հանգցնել այն, շտապ ահազանգեք հատուկ վթարային ծառայություն (հրշեջ ծառայություն` 01) և հնարավորինս արագ բոլորին դուրս բերեք այրվող շենքից։
Հրդեհի դեպքում հաճախ ծուխն ավելի վտանգավոր է, բան կրակը, բոցը; Սինթետիկ նյութերը, որոնք օգտագործվում են վարագույրների, գորգերի, կահույքի և այլ իրերի արտադրության մեջ, այրվելուց թունավոր ծուխ են արձակում։ Եթե գտնվում եք ծխով լցված շենքում, ապա աշխատեք ինչքան հնարավոր է մոտ գտնվել հատակին, քանի որ թունավոր գազերը, ծուխը և տաք օդը թեթև են և բարձրանում են վեր։ Եթե չեք կարող շենքից դուրս գալ, մտեք որևէ սենյակ, որտեղ պատուհան կա։ Ծածկեք դուռը, խցանեք բոլոր ճեղքերը և անցքերը` սրբիչներով, լաթերով և հագուստով։ Օգնություն կանչեք պատուհանից։ Եթե հեռախոսը հասանելի է, ահազանգեք հրշեջ ծառայություն։ Մի՛ մտեք այրվող շինություն, եթե չգիտեք, թե որտեղ է գտնվում ձեր օգնության կարիքն ունեցող տուժածը։ Եթե կարող եք ներս մտնել այրվող շինություն առանց ձեզ վտանգի ենթարկելու, ապա հետևեք ստորև բերվող ցուցումներին՝

 

  • Ձեր իրանի շուրջը փաթաթեք պարան և ձեզ հետ վերցրեք ազդանշանային համակարգ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի ձեզ դուրս բերել այնտեղից։
  • Յուրաքանչյուր դուռ բացելուց առաջ շոշափեք այն ձեռքի ափով և ստուգեք դռան տակից դուրս եկող օդը։ Դուռը մի՛ բացեք, եթե այն տաք է։
  • Եթե ներս մտնելն անվտանգ է, խորը շունչ քաշեք և նոր միայն բացեք դուռը։ Պահպանեք դեմքը ձեռքերով։
  • Եթե ներսում ծուխ է, ապա քիթը և բերանը պաշտպանեք խոնավ գործվածքով և աշխատեք գտնվել հատակին մոտ։
  • Տուժածին դուրս բերեք անվտանգ տեղ և հետո միայն կատարեք առաջնային զննում և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

 

Եթե ձեր հագուստը բռնկվել է, հիշեք «կանգնի՛ր, ընկի՛ր և գլորվի՛ր» սկզբունքը։ Դադարեցրեք ցանկացած գործողություն, ընկեք հատակին և գլորվեք այնքան, մինչև որ կրակը մարի։ Եթե բռնկվել է մեկ ուրիշի հագուստը, նրան գցեք հատակին և չբռնկվող որևէ գործվածքով (ծածկոցով) հանգցրեք կրակը։ Առանձնապես վտանգավոր են մեծ շինություններում բռնկված հրդեհները։ Պետք է գիտենալ այրվող շենքից անվտանգ դուրս գալու ուղիները: Մի օգտվեք վերելակներից։ Եթե աստիճանավանդակը լեցուն չէ ծխով, ապա հեռացեք աստիճաններով, իսկ եթե չեք կարող դուրս գալ, վերադարձեք սենյակ։ Զանգահարեք հրշեջ ծառայություն և հայտնեք հրդեհի և ձեր գտնվելու վայրը։

 

Տե'ս նաև "ԱՂԵՏՆԵՐ":

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ